Նոր հակառեկորդ Վրաստանում. արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք

Սեպտեմբերի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2392 է: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երկրում վարակը հաղթահարել է 1369 մարդ: Վարակից Վրաստանում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային ռեժիմում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ:
Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: