14 / Սեպտեմբեր / 2020 : 11-35

Նոր հակառեկորդ Վրաստանում. արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք

Սեպտեմբերի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2392 է: Այս մասին հայտնում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երկրում վարակը հաղթահարել է 1369 մարդ: Վարակից Վրաստանում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային ռեժիմում  է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

 

Դիտվել է 17036անգամ
Վերջին լուրեր