Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2020 : 12-03

ByteDance-ը հրաժարվել է TikTok-ի ամերիկյան բիզնեսը Microsoft-ին վաճառել

Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտնել է, որ չինական ByteDance ընկերությունը հրաժարվել է իրեն վաճառել TikTok-ի ամերիկյան հատվածը, գրում է The Guardian-ը։

«ByteDance-ը մեզ այսօր հայտնել է, որ TikTok-ը չեն վաճառի Microsoft-ին։ Մենք վստահ ենք, որ մեր առաջարկն օգտակար կլիներ TikTok-ի օգտատերերի համար և միևնույն ժամանակ կպաշտպաներ ազգային անվտանգության շահերը»,- հայտնել է Microsoft ընկերությունը:

Ընդ որում՝ ԶԼՄ-ների տվյալներով՝ ByteDance-ը որպես ամերիկյան TikTok-ի գնորդ է ընտրել Oracle ընկերությանը, սակայն գործարքը դեռևս պետք է արժանանաՊեկինի և Վաշինգտոնի հավանությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել երկրի տարածքում հավելվածի հասանելիությունը, եթե այն ամերիկյան կողմին չվաճառվի: Թրամփը ByteDance-ին մինչև սեպտեմբերի կես վերջնաժամկետ է տվել գործարքն ավարտելու համար:

Ամերիկյան կողմի համոզմամբ՝ հավելվածն ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է չինական իշխանություններին:

Դիտվել է 11180անգամ
Վերջին լուրեր