14 / Սեպտեմբեր / 2020 : 12-09

Իրանը մահափորձ Է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի դեմ որպես վրեժ Սուլեյամանիի սպանության համար. Politico

Իրանի իշխանությունները դիտարկում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) Միայցյալ Նահանգների դսպան Լանա Մարքսի դեմ մահափորձի հնարավորությունը՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատասխան: Դա սեպտեմբերի 13-ին պնդում Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին: 

Լրատվականը նշում է, որ դեսպանի նկատմամբ սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզությանը հայտնի Է գարնանից, սակայն վերջին մի քանի շաբաթում հայտնվել են ավելի կոնկրետ տվյալներ պատրաստվող հարձակման մասին: ԱՄՆ-ի իշխանությոնների ներկայացուցչի պնդմամբ՝ դիվանագետի սպանության նպատակով դավադրությանը կարող Է մասնակից լինել ՀԱՀ-ում Իրանի դեսպանությունը:

ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն, ըստ այդ տվյալների՝ մինչեւ վերջ չգիտեն, թե ինչու հենց Լանա Մարքսն Է ընտրվել որպես թիրախ, սակայն դա կարող Է բացատրվել այն հանգամանքով, որ նա երկար ժամանակ անձամբ ծանոթ Է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նրանց կապում են բարեկամական հարաբերություններ:

Դիտվել է 13178անգամ
Վերջին լուրեր