«Ադրբեջանը միլիոններ էր ծախսել, բայց մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս». Փորձագետ

Թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրա վրա Ադրբեջանը միլիոններ էր ծախսել և, իբրև թե, անորսալի մարդասպան դարձրել։ Սակայն 2015թ-ի մարտի 19-ին մեր տղերքն այնպես են պատժում, որ մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս․․․

Ուլֆաթ հասանով անուն ազգանուն կրող շարքային մարդասպանը ադրբեջանական 052, կամ յաշմա անունը կրող հատուկ ջոկատից է, որտեղ անցել է ծառայության 2003-ից։ Ուղիղ 10 տարի պետությունը այս անձի վրա միլիոներ է ծախսել։ Նրան մարդասպան դարձնելու համար Ադրբեջանը դասընթացների է ուղարկել արտերկիր, այդ թվում Թուրքիա։ Իսկ 2013թ-ից արդեն անցել է իր հիմնական գործառույթին։


Սակայն հիմնական առաջադրանքի ժամանակ մերոնք այնպես են չեզոքացրել իրեն, որ նա Ադրբեջանի վրա մնացել է կրկին որպես ծախսատար մարդասպան։ Երկարատև բուժում, բարձր թոշակ և այլն։ Սրա նմաններին նաև հուլիսյան մարտերին ենք շարքից հանել․․․»:
