Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2020 : 19-42

Apple-ը սեպտեմբերի 15-ի շնորհանդեսին հնարավոր է՝ չներկայացնի ամենասպասված արտադրանքը՝ վերջին սերնդի iPhone-ը․ Forbes

Apple-ի նոր արտադրանքների ամենամյա շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 15-ին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կանցնի բացառապես առցանց ձևաչափով, գրում է Forbes-ը՝ հավելելով, որ Apple-ի երկրպագուները սեպտեմբերին հնարավոր է՝ չտեսնեն ամենասպասված արտադրանքը՝ նոր սերնդի iPhone-ը։

Ինչպես պարզաբանում է Financial Times-ը, համաճարակի հետևանքով մատակարարման շղթայի խախտման պատճառով Apple-ը շնորհանdեսի ընթացքում հնարավոր է՝ չներկայացնի iPhone-ը։

Apple-ի առաջիկա շնորհանդեսը ստացել է Time Flies («Ժամանակը թռչում է») խորագիրը: Միջոցառման «մեխը» կլինի Apple Watch-ը։

Միջոցառման ընթացքում Apple-ը կներկայացնի վեցերորդ սերնդի Apple Watch-ը, նոր iPad Air-ը, ինչպես նաև, ըստ հաղորդումների՝ AirPods ականջակալները։ 

«Թեև Apple-ը, չխախտելով ավանդույթը, հայտարարել է այս տարվա iPhone-ի նոր շարքի մասին, սպասվում է, որ iPhone-ի թողարկումը կհետաձգվի, և միջոցառումը կկենտրոնանա iPad-ի և Apple Watch-ի վրա», - CNBC-ին մեջբերում է JPMorgan-ի վերլուծաբանի խոսքը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ հուլիսին Apple-ի ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին վերլուծաբաններին հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է նոր սմարթֆոնների վաճառքը սկսել հոկտեմբերին։

Դիտվել է 10724անգամ
Վերջին լուրեր