Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2020 : 21-04

Ինչպես պատրաստել քաղցր սուջուխ

Քաղցր սուջուխը հին հայկական աղանդներից է: Սովորաբար պատրաստվում է աշնանը, երբ հասնում են ընկույզն ու մրգերը:

10 կգ սուջուխի համար անհրաժեշտ Է 2,5 կգ ընկույզի միջուկ, 26 լ խաղողի շիրա կամ 11-13 լ դոշաբ, 2,5 կգ ալյուր, 4 գ մեխակ, 4 գ դարչին, 6 գ հիլ:
 

Պատրաստելու համար պետք է ընտրել խոշոր, բարակ կեղև ունեցող ընկույզ, լցնել ջուրը և թողնել 5-6 ժամ: Ջրից հանել, ցամաքեցնել, զգուշությամբ ջարդել, այնպես որ չփշրվեն միջուկները, երկու կես անել և շարել մոտ 1 մետր երկարության վուշե թելի վրա:

Շարելուց հետո կախել պարանից, որ չորանա: Այդպես թողել 4- 5 օր:

 

Շփոթը պատրաստելու համար վերցնել խաղողի խտացրած շիրա (խաղողի հյութը եփել այնքան, որ մնա իր ծավալի կեսի չափ, եթե խաղողը քաղցր է ավելի քիչ եփել): Կարելի է նաև դոշաբ օգտագործել, որը պետք Է խառնել ջրին, հավասար քանակությամբ և 30 րոպե եռացնել: Հետո ալյուրը ջրով բացել, անցկացնել թանզիֆի միջով և աստիճանաբար լցնել շիրայի կամ դոշաբի վրա:

Լավ խառնել մինչև պնդանա: Պատրաստ լինելը իմանալու համար 1 գդալ շփոթ լցնել ափսեի մեջ և սառեցնել, եթե դոնդողանման է, ուրեմն պատրաստ է: Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել համեմունքներ: Թելով շարած ընկույզը ընկղմել շփոթի մեջ, մի քանի վայրկյան պահել, հանել և կախել չորանալու, թողնել 30-40 րոպե, նորից ընկղմել շփոթի մեջ և նորից կախել վերջնական չորանալու համար:


Կախանի տակ դնել ամաններ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր: Չորացած սուջուխը պետք է կտրատել 25-30 սմ երկարությամբ, թաթախել փշատի ալյուրի մեջ կամ բոված ալյուրի մեջ և պահել չոր, սառը տեղում:

 


 

 

Դիտվել է 276207անգամ
Վերջին լուրեր