Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 10-35

«Պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի». Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին  իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից,- գրում է ermenihaber.am-ը։

Լրագրողը, խոսելով վերջին զարգացումներից, Հունաստանի նախագահին հարց է ուղղել, թե արդյոք իր կողմից կատարված վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը, յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, որպեսզի վերջինս վերջ տա  իր գործողություններին այդ տարածքում։

Ի պատասխան Հունաստանի նախագահը նշել է, որ իր կողմից կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, իսկ այն պնդումները, թե այդ այցը «սադրող նպատակներ է ունեցել, անընդունելի են»:

Նա նաև նշել է, որ Հունաստանը լարվածությունը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը՝ հավելելով, որ Աթենքը եսպառնալիքների ներքո րբեք չի գնա երկխոսության։

Թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե վերջերս ինչու է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռազմական ինքնաթիռ, արդյո՞ք Թուրքիայից եկող սպառնալիքն է պատճառ  դարձել  նման տեխնիկայի ձեռքբերման համար և արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային։

Ի պատասխան Սաքելարոպուլոն  ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ  լինենք պատերազմի»։

Դիտվել է 17975անգամ
Վերջին լուրեր