15 / Սեպտեմբեր / 2020 : 11-29

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք, վարակից ապաքինվածներ չեն եղել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2562 դեպք, վարակվածներից 1369-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Դիտվել է 17591անգամ
Վերջին լուրեր