15 / Սեպտեմբեր / 2020 : 17-54

Նաոմի Քեմփբելը դատի է տվել ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դատի է տվել իր նախկին ընկերոջը՝ ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին: Այս մասին գրում է New York Post-ը:

Քեմփբելը փետրվարին նրա դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան: Հայցվորը պահանջում է վերադարձնել տղամարդու մոտ մնացած իր իրերը: Մոդելին մոտ կանգնած աղբյուրի հաըտնել է, որ նա երկար տարիներ պահանջել է դրանք  վերադարձնել, բայց վերջին շրջանում նրանք չեն խոսել այդ թեմայով:

Ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինը պաևզվում է հույնպես դատական հայց է ներկայացրել Քեմփբելի դեմ՝ պահանջելով վերադարձնել պարտքը:

50-ամյա Քեմփբելը զայրացած չէ Դորոնինի գործողություններից, այլ՝ հակառակը, նշում է New York Post-ը։

«Դա միայն փողը չէ, դա նրանց համար խաղ է: Ամեն ինչի հիմքում իշխանության հանդեպ ունեցած սերն է»,- մեկնաբանել  է նախկին զույգի ընդհանուր ծանոթներից:

Քեմփբելն ու Դորոնինը իրենց հարաբերությունները սկսել են 2008 թվականին, հինգ տարի անց զույգը բաժանվել է:

Դիտվել է 10114անգամ
Վերջին լուրեր