Թուրքիան շուրջ մեկ ամիս է Ադրբեջանում է պահում իր F-16-ները
Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները սեպտեմբերի 15-ին թռիչքներ են արել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի երկնքում: Razm.info-ի փոխանցմամբ F-16 կործանիչներ Թուրքիան Ադրբեջան էր ուղարկել դեռևս օգոստոսի սկզբին՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շրջանակներում:
Թռիչքները եղել են ցուցադրական՝ Ադրբեջանի ՌՕՈւ հետ համատեղ:
Թեև գոյության իրավունք ունի այն վարկածը, որ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիան հետ էր տարել իր կործանիչները, իսկ սեպտեմբերի 15-ին այլ կործանիչներ են թռնում, սակայն արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք զորավարժություններից հետո էլ շարունակել են մնալ Գյանջայի օդանավակայանում:
Լուսանկարում՝ Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները Գյանջայի երկնքում: