Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 21-58

Apple-ը ներկայացնում է 2020 թվականի նորույթները․ ուղիղ

21։45

Թիմ Քուկը վերադառնում է՝ հայտարարելու նորագույն iPad-ի մասին: Ինչպես վերջինս հայտնում է, այս տարի «այփեդի» արտադրության 10-րդ ամյակն է, և ընկերությունը հասցրել է 500 մլն iPad վաճառել մինչ օրս:

21։30

Այս տարվա շնորհանդեսը յուրահատուկ է, քանի որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան միանգամից երկու Apple Watch է ներկայացնում: Մյուսը Apple Watch SE առավել մատչելի մոդելն է, որն աշխատում է S5 պրոցեսորով: Այն կարժենա 279 դոլար, մինչդեռ Apple Watch Series 6-ը կարժենա 399 դոլար:

Apple-ը ներկայացնում է ամենօրյա մարզումների համար նախատեսված գործառույթը: Այն առաջարկում է հատուկ ծրագիր «սկսնակների« համար, ինչպես նաև ամենշաբաթյա թարմ ու զանազան մարզումների ծրագիր: Խոսքը Fitness+ հավելվածի մասին է:

21։20

Այս տարի Apple Watch-ը համալրվել է ևս մեկ գործառույթով և տեխնոլոգիական նորարարությամբ: Վեցերորդ սերնդի Apple Watch-ն օգտագործում է կարմիր և ինֆրակարմիր լույս, որի օգնությամբ հատուկ ալգորիթմի շնորհիվ գաջեթը կարողանում է ցույց տալ արյան մեջ թթվածնի պարունակության մակարդակը: Դրա համար Apple Watch Series 6-ին 15 վայրկյան է անհրաժեշտ:

Նորույթը ներկայանալու է երկու գույնով՝ կապույտ և կարմիր: Գաջեթի հնարավորությունները թույլ են տալիս օգտատիրոջն էկրանին պատկերել իր իսկ տեսքով ավատարը:

Apple Watch Series 6-ը համալրվել է S6 նորագույն պրոցեսորով, որը նախորդից 20 տոկոսով ավելի արագ է աշխատում:

Նորագույն ժամացույցի գործառույթներից մեկը նախատեսված է վերահսկելու համար, թե ինչպես է օգտատերը լվանում ձեռքերը, իսկ մյուս գործառույթը՝ հետևելու է օգտատիրոջ երեխայի գործողություններին լվացվելիս։

«Խելացի» ժամացույցը նաև հեշտ է հագցնել դաստակին, ինչպես ռետինե թևնոց:

21։05

Թիմ Քուկը բացում է Apple-ի առցանց շնորհանդեսը՝ նշելով, որ այսօր կենտրոնանալու են երկու արտադրանքիվրա՝ iPad-ի և Apple Watch-ի:

Ներկայացնելով Apple Watch-ի նորագույն մոդելը՝ ընկերության ղեկավարը հայտնել է, թե ինչպես է ինքն օգտագործում իր «խելացի» ժամացույցը, ինչպես է ամեն օր հեշտությամբ ստուգում իր նամակները, ինչպես նաև տարբեր մարդկանց խոսքն աշխարհի տարբեր անկյուններից, որոնք խոսում են ժամացույցի հարմարավետության մասին:

Այս պահին տեղի է ունենում Apple ընկերության ամենամյա շնորհանդեսը, որի շրջանակներում ամերիկյան տեխնոլոգիական հսկան կներկայացնի այս տարվա նորույթները: Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումն անցկացվում է առցանց ձևաչափով:

Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ հնարավոր է, որ շնորհանդեսին չներկայացվի երկար սպասված նոր սերնդի iPhone-ը, թեև այլ քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ընկերությունը կներկայացնի iPhone 12 շարքի սմարթֆոնների միանգամից չորս մոդել՝ երկու iPhone 12` 5,4 և 6,1 դյույմ, ինչպես նաև երկու iPhone 12 Pro՝ 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով:

Հայտնի է, որ Apple-ի առաջիկա շնորհանդեսը ստացել է Time Flies («Ժամանակը թռչում է») խորագիրը, իսկ միջոցառման «մեխը» լինելու է վեցերորդ սերնդի Apple Watch-ը: Ակնկալվում է նաև 4-րդ սերնդի iPad Air-ի, ինչպես նաև, AirPods ականջակալների ներկայացումը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Business insider-ը, Apple-ն արտադրության է հանձնել լիովին նոր արտադրանք, որը ստացել է AirTags անվանումը: Այն նախատեսված է օգնելու օգտատիրոջը iPhone-ի միջոցով գտնել կորած իրերը, ինչպես օրինակ՝ բանալին և դրամապանակը: 

Դիտվել է 11759անգամ
Վերջին լուրեր