Բանանով դիմակ. մազաթափության դեմ և մազերի աճը խթանելու համար

Ձեզ ենք ներկայացնում շատ պարզ բաղադրատոմս, որ կարող է և անպայման կօգնի վայելել արագ աճող, երկար և առողջ մազերի հաճույքը: Մազաթափության բուժման համար կիրառվող բնական և բուժիչ դիմակներից մեկը, որի հիմնական բաղադրիչը բանանն է: Այս միջոցն օգնում է դադարեցնել մազաթափությունը կարճ ժամանակամիջոցում: Բանանը շատ հարուստ է կալիումով և A, E և C վիտամիններով, որոնք այն դարձնում են լավագույն տարբերակը մազերի աճը տնային պայմաններում խնամելու համար:
Ընտրեք փափուկ, հասունացած բանան, տրորեք, դարձրեք մածուցիկ նյութ, ապա քսեք գլխին ու ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Գլուխը փաթաթեք տաք սրբիչով լավագույն արդյունքի համար: 20 րոպե անց լավ լվացեք մազերը շամպունով: Օգտագործեք այս դիմակը շաբաթական 1 անգամ լավագույն արդյունքի հասնելու համար։
Կարող եք նաև ձիթապտղի կամ նուշի յուղ ավելացնել ձեր քսուքին:
2 բանան,
6 կաթիլ նուշի յուղ:
Պետք է լավ տրորել բանանը` վրան ավելացնելով նուշի յուղը, և լավ խառնել: Այնուհետև անհրաժեշտ է խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին, քսելու ընթացքում` նրբորեն մերսել: Քսելուն պես գլուխը պետք է ծածկել սրբիչով, քանի որ այս խառնուրդը կարող է հոսել: Այն պետք է գլխամաշկին պահել 30 րոպեից մինչև մեկ ժամ: Ապա լավ պետք է լվանալ մազերը սովորականի պես:
Այս դիմակը օգտակար է բոլոր տեսակի մազերի համար` բարակ, հաստ, կոշտ: Մի քանի անգամից կզգաք, որ մազերն ավելի առողջ և փարթամ տեսք ունեն: