16 / Սեպտեմբեր / 2020 : 11-49

Վրաստանում կորոնավիրուսի 196 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2758 դեպք:

Ապաքինվել է ևս 31 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1412:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6633 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Դիտվել է 9747անգամ
Վերջին լուրեր