Երբ տաղանդն ու հանճարը «հանդիպում» են մի կետում․ Վահագ Ռաշի նոր կատարումը
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը Մայրության ու Գեղեցկության տոնի կապակցությամբ իր տաղանդավոր մայրիկի` Անահիտ Սիմոնյանի հետ ներկայացրել է նոր երգ՝ Վահան Տերյանի խոսքերով։
Երգը կոչվում է «Մայրս»։
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նշենք, որ երգիչը միշտ աչքի է ընկել իր բարձրաճաշակ ոճով․ երաժշտությանը՝ գրագետ մոտեցումներով, գրականությանը՝ զգույշ մոտեցումներով։ Հաճախ կարելի է տեսնել վերջինիս՝ այս կամ այն հանճարեղ գրողի գործերը կատարելիս։
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում, Իլիկըդ խոսում է անուշ...
ՏԵՐՅԱՆ
Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։