16 / Սեպտեմբեր / 2020 : 20-13

Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա․ թուրքագետ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թուրքիան չի նահանջում և Ադրբեջանում մեծ լոբբիստական աշխատանք է իրականացնում, որպեսզի առնվազն երեք քաղաքում ՝ Գյանջայում (Գանձակ), Բաքվում և Քյուրդամիրում հիմնի ռազմաբազա։ Թուրքական լոբբիստական խմբերը Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստնը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա , և որ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի և պետք է թույլատրի Թուրքիային ռազմաբազաներ տեղակայել երկրի տարածքում։


Այս թեզը շրջանառվում է հիմանականում Ալիևիների և Փաշաևների կլանների ընդդիմախոսների ձեռամբ, և նրանք ավելի հեռուն գնացող գաղափար են առաջ տանում, որպեսզի ունենան գոնե ռազմաբազայի օրակարգ։ Նրանք պնդում են, որ պետք է միս ու արյուն տան «Թուրան» համատեղ զորախմբի գաղափարին»։

 

Դիտվել է 15321անգամ
Վերջին լուրեր