16 / Սեպտեմբեր / 2020 : 20-43

Ադրբեջանի խորհրդարանի փոխանախագահը առաջարկում է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասավանդել Հայոց լեզու

Ադրբեջանի խորհրդարանի փոխանախագահ, պատմաբան Ֆազիլ Իբրահիմլին առաջարկում է Ադրբեջանաի հանրակրթական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասավանդել Հայոց լեզու։


«Ադրբեջանի համալսարաններում և միջնակարգ դպրոցներում հայոց լեզվի դասավանդումն անհրաժեշտություն է։
Ադրբեջանում ոչ միայն հայոց պատմությունը, այլև հայոց լեզու պետք է դասավանդվի: Կա մի սերունդ, որ գիտի հայոց լեզու, ով կարդում է հայերեն հրատարակված նյութերը։ Ինչու՞ ադրբեջանցի պատմաբանը կամ սովորական ադրբեջանցին չի կարող կարդալ հայերեն հրատարակված նյութ: Ես նույնիսկ կառաջարկեի, որ հայոց լեզուն և պատմությունը դասավանդեն համալսարաններում և միջնակարգ դպրոցներում: Նպատակը այստեղ այն չէ, որ հայոց պատմության և լեզվի ուսուցումը հայերի նկատմամբ սիրո դրսևորում, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մեր դիմաց կա ագրեսոր պետություն, որը պատմականորեն թշնամի է մեզ համար և հարված է հասցրել մեր պատմությանը: Իմանալով այսպիսի ազգի լեզուն , կարող եք տիրապետել ողջ տեղեկատվությանը։ Մենք պետք է տեղյակ լինեք, թե ինչ են մտածում նրանք»,- ասել է պատմաբան փոխխոսնակը։


Սա այն «պատմաբաններից» է, ով Ալիևին համոզել է, որ Երևնաը ադրբեջանական քաղաք է։

 

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 14509անգամ
Վերջին լուրեր