Մուշում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 16-ին` տեղական ժամանակով ժամը 17։48-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 16․24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մուշին հարակից շրջաններում և Բիթլիսում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: