17 / Սեպտեմբեր / 2020 : 13-09

Մուշում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 16-ին` տեղական ժամանակով ժամը 17։48-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 16․24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մուշին հարակից շրջաններում և Բիթլիսում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Դիտվել է 7202անգամ
Վերջին լուրեր