17 / Սեպտեմբեր / 2020 : 14-43

Տիխանովսկայան հրավիրվել է Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել է Եվրախորհրդարան: «Այսօր ես խոսեցի Սվետլանա Տիխանովսկայայի հետ Բելառուսում տագնապալի իրավիճակի մասին։ Նա ընդունեց մեր հրավերը՝ գալու Եվրախորհրդարան», - գրել է Սասոլին Թվիթերի իր էջում:

Ավելի վաղ Տիխանովսկայան արդեն ելույթ էր ունեցել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում տեսակապի միջոցով։ Ինչպես հայտնի է, Տիխանովսկայան պարտվեց Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում, բայց ընդդիմությունը նրան համարում է հաղթող:

Ընտրություններից հետո նա անվտանգության նկատառումներով մեկնեց Լիտվա: 

Դիտվել է 4757անգամ
Վերջին լուրեր