08 / Ապրիլ / 2020 : 16-45

 

Ինչ պետք է անի ինքնամեկուսացված անձը, երբ SMS է ստանում. Պարտադիր քայլերը

Այսօր՝ ապրիլի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը խոսեց այն հավելվածի մասին, որը մշակել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Բադալյանը հայտարարեց, որ հավելվածի օգնությամբ ճշտվում է պացիենտի շփման շրջանակը: Այս նպատակով հիմնականում օգտվում են բջջային օպերատորների կողմից տրված տվյալներից: Հարցումը ներկայացվում է, ինֆորմացիան ստացվում է միայն հիվանդի հետ շփում ունեցողների վերաբերյալ: Կարճ ցուցակը կազմելուց հետո դրանք համադրվում են բժիշկների կողմից իրականացված հարցազրույցներով պարզված շփման շրջանակի հետ, հետո կատարվում է լրացուցիչ հարցազրույց: Անձինք, ովքեր ֆիզիկական շփում են ունեցած լինում պացիենտի հետ, ինքնամեկուսացվում են:

Արդեն ինքնամեկուսացված անձանց մասով մի քանի գործողություն կա՝ նրա առողջական վիճակի, սննդի վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և այլն: Եթե անհրաեշտ է լինում, մեկուսացված անձին սնունդ է մատակարարվոում: Բացի դրանից, ինքնամեկուսացված անձանց պարբերաբար հաղորդագրություն է ուղարկվում, տվյալ քաղաքացին պետք է անցնի ներկայացված հղումով, պատասխանի հարցերին, ինքնալուսանկարվի: Այդ ընթացքում տեղեկատվություն է հավաքվում տվյալ ինքնամեկուսացվածի գտնվելու վայրի մասին:

Կարճ հաղորդագրությունները գնում են պարբերաբար, չկան հատուկ ժամերը:

Եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, այդ ինֆոմացիան գնում է Ոստիկանություն: Եթե լքել են, ենթարկվում են վարչական տույժի, եթե մի քանի անգամ է կրկնվում, տվյալ քաղաքացին տեղափոխվում է ինքնամեկուսացման վայր:

Եթե որևէ քաղաքացու առողջության մասով կասկածներ են լինում, նրա մասին ինֆորմացիան փոխանցվում են պարետատուն, ինչից հետո բժիշկները զանգահարում են ու զրուցում վերջինիս հետ, դրանից հետո անհրաժեշտության դեպքոմ թեստավորում է լինում:

Հավելվածը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից: Այն ներբեռնելու պարտավորություն չկա:

Բադալյանը չի բացառում, որ քաղաքացիները կարող են մոլորեցնել, սակայն հույս ունի, որ նման բան չի արվի:

Դիտվել է 3922անգամ
Վերջին լուրեր