Մի շարք երկրներում «Ինստագրամի» աշխատանքը խափանվել է
Մի քանի երկրում «Ինստագրամ» սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:
«Ինստագրամի» խափանումներ հաճախ նկատվում են ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Բրազիլիայում և աշխարհի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ ամենաշատը խնդիրներ Մոսկվայում են արձանագրվում:
Օգտատերերի մեծ մասի՝ 75%-ի մոտ խափանվել է սոցիալական ցանցի լրահոսի աշխատանքը, 16%-ը չի կարողանում մուտք գործել կայք, ևս 7%-ի մոտ անհատական հաշիվները լիարժեք չեն գործում:
Խափանումներից դժգոհում են նաև Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր: