Պուտինը, Թրամփը, Լուկաշենկոն Շնոբելյան մրցանակի են արժանացել

Գիտնականներից բացի, այս տարի Շնոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել մի քանի պետությունների ղեկավարներ, այդ թվում ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրանց անունները հայտարարվել են մրցանակի կազմկոմիտեի կազմակերպած ուղիղ հեռարձակման ժամանակ, գրում է eadaily.com կայքը:
Շնոբելյան մրցանակը շնորհում է ամերիկյան Հարվարդի համալսարանը՝ կասկածելի և անհեթեթ գիտական նվաճումների և գաղափարների համար:
Նշվում է, որ բացի թվարկված ղեկավարներից, մրցանակը շնորհվել է նաև Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի և Թուրքմենստանի ղեկավարներին, որոնք կորոնավիրուսային համավարակի ֆոնին իրենց օրինակով ցույց են տվել, որ «քաղաքական գործիչները կարող են ավելի ուժեղ ազդեցություն ունենալ կյանքի և մահվան վրա, քան գիտնականներն ու բժիշկները»:
Նշենք, որ Շնոբելյան մրցանակը շնորհվում է այն «արտասովոր և սրամիտ հետազոտությունների ու նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»: