«Կորոնավիրուսը լավ բան է. այլևս ստիպված չեմ լինի սեղմել տհաճ մարդկանց ձեռքը». Թրամփի արձագանքը համավարակին․ Թրոյի

Սպիտակ տունը քննադատել է երկրի փոխնախագահ Մայք Փենսի` ազգային անվտանգության գծով նախկին օգնական Օլիվիա Թրոյին, երբ նա պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի մասին ոչ միանշանակ հայտարարության մասին:
Ըստ Թրոյի՝ նախագահը ժամանակին հայտարարել է, որ «կորոնավիրուսը, հնարավոր է, շատ լավ բան լինի, քանի որ կազատի իրեն ոչ հաճելի մարդկանց ձեռքը սեղմելու պարտականությունիցլ»: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Օլիվիա Թրոյը Թրամփի վարչակազմի վերջին նախկին անդամն է, որը դեմ է արտահայտվել նախագահին և ընտրողներին կոչ է արել Թրամփին չվերընտրել նույն պաշտոնում:
Թրոյը գալիք նախագահական ընտրություններին աջակցում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին։
Թրամփը նշել է, որ ինքը առհասարակ չի ճանաչում Թրոյին:
«Ես գաղափար չունեմ, թե ով է նա, նա ինձ չի ճանաչում: Ես նոր եմ լսել այդ մասին, նա փոխվարչապետի մոտ է աշխատել: Ինչքան ես գիտեմ, մենք չենք հանդիպել»,-ասել է Թրամփը` պատասխանելով Թրոյի մասին իրեն տրված հարցին:
