Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2020 : 16-53

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին Վրաստանի տարածքով զենքի տեղափոխումը Հայաստան թույլ չտալու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը երկրի տարածքով Հայաստան զենքի տեղափոխումը թույլ չտալու համար՝ նրանց անվանելով «հուսալի գործընկեր և բարեկամ»․

«Մենք Վրաստանի կառավարությանը տեսնում ենք որպես հուսալի գործընկեր և բարեկամ։ Ամեն օր միջկառավարական կապերն ամրապնդվում են: Իրականացվում են շատ կարևոր նախագծեր: Առաջիկայում մեր արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Դա կլինի նրա առաջին այցը։ Մենք կապված ենք ինչպես պատմական կապերով, այնպես էլ ընդհանուր շահերով», - ասել է Ալիևը: Իր հարցազրույցում Ալիևը շեշտել է, որ Բաքուն բարձր է գնահատում այն ​​փաստը, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել Սերբիայից և Ռուսաստանից ռազմական բեռներ  տեղափոխել իր տարածքծով դեպի Հայաստան։

«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի կառավարությանը դրա համար», - հավելել է Ալիևը:

Դիտվել է 58450անգամ
Վերջին լուրեր