Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը

ԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ Ժակլին Ստալոնեն։
Մահվան հանգամանքների մասին տեղեկություն չի հաղորդվում: Նշվում է, որ Ստալոնեի մայրը հայտնի աստղագուշակ, պարուհի էր, հետաքրքրվում էր կանանց ըմբշամարտով: Նա կյանքի ընթացքում բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել:
Ժակլին Ստալոնեն ծնվել է 1921 թվականին՝ Վաշինգտոնում: Նրա նախնիները 1888 թվականին Օդեսայից (Ռուսական կայսրություն) են արտագաղթել Միացյալ Նահանգներ:
Նա ունեցել է երեք երեխա՝ Սիլվեստր Ստալոնեն, երգիչ և երաժիշտ Ֆրենկ Ստալոնեն, ինչպես նաև դերաանուհի Տոնի դ'Ալտո: Ներկայում ողջ են միայն երկու որդին:
Դուստրը, որը լույս աշխարհ է եկել Ժակլինի ու այլ տղամարդու հետ ամուսնության ընթացքում, 2012թ.-ին մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո։ Մահվանից առաջ 48-ամյա ամերկուհին բնակության էր տեղափոխվել մոր մոտ։
Պատրաստեց yelaket.am-ը
