23 / Սեպտեմբեր / 2020 : 11-22

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 69-ով և կազմել 1643։

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 24 պացիենտ, նրանցից մեկը մահացել է այսօր։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի:

Դիտվել է 9950անգամ
Վերջին լուրեր