Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։
Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն` նախագահը ստանձնում է իր պարտականությունները երդմնակալության արարողությունից հետո:
Լուսանկարը Երդմնակալության արարողությունից
