Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2020 : 16-21

Թրամփը ծաղրել է Բայդենին դիմակ կրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին դիմակ կրելու համար, հայտնում է The Hill-ը:

«Նրան դուր է գալիս դիմակը, եւ դա նորմալ է»,- ասել է Թրամփը Պիտսբուրգում կայացած հանրահավաքին: «Անկեղծ ասած, ինչու՞ է նա, սատանան տանի, ծախսել այդ ամբողջ գումարը պլաստիկ վիրահատությունների վրա, եթե դեմքը ծածկում է դիմակով»:

Մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 29-ին, Քլիվլենդում տեղի կունենա Թրամփ-Բայդեն առաջին դեբատը:

«Ես անհամբեր սպասում եմ Թրամփի հետ դեբատների բեմ դուրս գալու եւ նրան պատասխանատվության ենթարկելու հնարավորությանը: Կարծում եմ` ես գիտեմ, թե ինչպես պետք է վարվել խուլիգանների հետ»,- ասել է Բայդենը քարոզարշավի համար դրամահավաքի միջոցառման ժամանակ:

Սա Թրամփի նմանատիպ առաջին կատակը չէ Բայդենի մասին, ավելի վաղ Թրամփը մրցակցին կնքել էր «Քնկոտ Ջո» մականունով:

Ի տարբերություն Թրամփի քարոզարշավի, Բայդենի քարոզարշավի շրջանակներում հանդիպումները ավելի սակավամարդ են անցնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 3-ին, դրանցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 5907անգամ
Վերջին լուրեր