23 / Սեպտեմբեր / 2020 : 16-51

 ԱՄՆ-ն չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին. Ռոհանի

ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

«Քաղաքական ազատությունը կարեւոր է, եւ մենք, որպես Մերձավոր Արեւելքի ամենահին ժողովրդավարություն, հպարտ ենք, որ մեր ժողովուրդը որոշում է իր ճակատագիրը, եւ աճուրդի չենք հանելու ներքին ազատությունը»,- հայտարարել է Ռոհանին՝ նշելով, որ ամերիկյան կողմը առանց հիմնավորումների իրենց մեղադրում է միջուկային զենք ստեղծելու մեջ։

«Նրանք առանց որեւէ հիմքի մեզ մեղադրում են միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ եւ պատժամիջոցներ են սահմանում ուրիշների հանդեպ՝ միջուկային զենք ստեղծելու պատրվակով։ Եւ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը խայտառակ համբավ ունի՝ որպես միակ երկիր, որն ատոմային ռումբեր է օգտագործել մարդկության պատմության մեջ»,- նշել է Ռոհանին։

«Մենք մանրադրամ չենք դառնա ԱՄՆ ընտրություններում եւ ներքին քաղաքականության մեջ»,- ասել է Ռոհանին ընդգծելով, թե ամերիկյան ընտրություններից հետո ձևավորվելիք ցանկացած վարչակազմ «պետք գիտակցի, որ երբեք չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»:

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 5070անգամ
Վերջին լուրեր