24 / Սեպտեմբեր / 2020 : 14-30

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 259 նոր դեպք. սա համաճարակի սկզբից ի վեր երկրում ռեկորդային ցուցանիշ է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 4399 է, որից 2317-ն այսօրվա դրությամբ ակտիվ դեպքեր են:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 40 պացիենտ, մեկ մարդ մահացել է: Մահվան ընդհանուր թիվը հասել է 25-ի:

Ներկայումս կարանտինում գտնվում է 5 390 մարդ:

Դիտվել է 7194անգամ
Վերջին լուրեր