24 / Սեպտեմբեր / 2020 : 18-07

Դդումի մուրաբայի ճիշտ պատրաստման եղանակը

Անհրաժեշտ բաղադրամասեր․

1 կգ. մաքրած դդումին ՝ 1 կգ. շաքարավազ, 400 գ. ջուր, վանիլին

Պատրաստման եղանակը

Դդումը կտրատել, կեղևը մաքրել, սերմերը հեռացնել, ձևավոր դանակով 2-3 սմ հաստությամբ կտրատել, լցնել կրաջրի մեջ, թողնել 20-30 րոպե: Կրաջրից հանել, սառը ջրով լավ լվանալ , լցնել քամիչի մեջ: Եռացող ջրի մեջ լցնել քամիչի միջի դդումները, 5 րոպե եփել, ջուրը թափել և դդումները սառեցնել:

Պատրաստել շաքարաջուրը և դդումը լցնել եռացրած շաքարաջրի մեջ և թողնել 6 ժամ: Շաքարաջրի մեջ 35 րոպե եփել, կրակից վերցնել ու պահել զով տեղ 2 ժամ:

Դրանից հետո 30-35 րոպե նորից եփել և դնել զով տեղ 2 ժամ: Նորից դնենք կրակի վրա մինչև պատրաստ լինելը:

Սառչելուց  հետո փակել:

Դիտվել է 53371անգամ
Վերջին լուրեր