Կանադայում սկսվել է կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքը․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի բռնկման մասին: Այս մասին հայտնել Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք հայտնվել ենք աղետի եզրին, որն այժմ կարող է ավելի վատը լինել, քան գարնան իրավիճակը»,-զգուշացրել է Ջասթին Թրյուդոն նշելով, որ Կանադայի կառավարությունը պատրաստ է անել ամեն ինչ վարակի տարածումը կանխարգելելու համար:
«Ամեն դեպքում Կանադան պատրաստ է երկրորդ ալիքին, քանի որ «մի անգամ արդեն կարողացել է հաղթահարել առաջին ալիքը»»,- ընդգծել է Թրյուդոն։
Կանադայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 147 հազար 700 մարդ: Մահացել՝ ավելի քան 9200 մարդ: