24 / Սեպտեմբեր / 2020 : 20-39

Կանադայում սկսվել է կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքը․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի բռնկման մասին: Այս մասին հայտնել Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք հայտնվել ենք աղետի եզրին, որն այժմ կարող է ավելի վատը լինել, քան գարնան իրավիճակը»,-զգուշացրել է Ջասթին Թրյուդոն նշելով, որ Կանադայի կառավարությունը պատրաստ է անել ամեն ինչ վարակի տարածումը կանխարգելելու համար:

 «Ամեն դեպքում Կանադան պատրաստ է երկրորդ ալիքին, քանի որ «մի անգամ արդեն կարողացել է հաղթահարել առաջին ալիքը»»,-  ընդգծել է Թրյուդոն։

Կանադայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 147 հազար 700 մարդ: Մահացել՝ ավելի քան 9200 մարդ:

yelaket.am

Դիտվել է 12258անգամ
Վերջին լուրեր