25 / Սեպտեմբեր / 2020 : 13-03

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել մալականի թթու․ ներկայացնում ենք բաղադրատոմսը

Ինչպես պատրաստել «մալականի թթու»

 Բաղադրիչները

5 կգ կաղամբին ՝ 250 գ գազար, 2 պճեղ սխտոր, 200 գ աղ, 400 գ շաքարավազ, 4,5 լ ջուր, 2 հատ պղպեղ, սամիթն ու մաղադանոսն՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Նախ կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:

Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր:

5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:

Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել:

Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը:

Աղաջուրը չթափել:

Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել:

Սխտորը կլպել ու մանրատել: Մանրատել նաև պղպեղը:

Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը:

Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:

Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա: Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:

Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել:

Մալականի թթուն պատրաստ է։

 

 

Դիտվել է 49291անգամ
Վերջին լուրեր