08 / Ապրիլ / 2020 : 21-22

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ 

Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։  

Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։

Ermenihaber.am

Դիտվել է 5755անգամ
Վերջին լուրեր