Վրաստանում կորոնավիրուսից 70-ամյա հիվանդ է մահացել

Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից, երկրում մահերի թիվը հասել է 27-ի, այս մասին հայտնել է Վրաստանի Imedi հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել է 70-ամյա հիվանդ, որը բուժվում էր Աջարիայում:
Այդ սեւծովյան երկրամասը COVID-19-ի տարածման օջախ է դարձել այս ամռանը հանգստացողների մեծ հոսքի պատճառով:
Այդ դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 4 664, նրանցից ակտիվ դեպքերն այսօրվա դրությամբ 2 903 են, այս մասին հայտնում StopCov պաշտոնական կայքԸ
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: