25 / Սեպտեմբեր / 2020 : 17-56

Վրաստանում կորոնավիրուսից 70-ամյա հիվանդ է մահացել

Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից, երկրում  մահերի թիվը հասել է 27-ի, այս մասին  հայտնել է Վրաստանի Imedi հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել է 70-ամյա հիվանդ, որը բուժվում էր Աջարիայում:

Այդ սեւծովյան երկրամասը COVID-19-ի տարածման օջախ է դարձել այս ամռանը հանգստացողների մեծ հոսքի պատճառով:

Այդ դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 4 664, նրանցից ակտիվ դեպքերն այսօրվա դրությամբ 2 903 են, այս մասին հայտնում  StopCov պաշտոնական կայքԸ

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Դիտվել է 8068անգամ
Վերջին լուրեր