Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2020 : 12-11

Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում
 

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ տեղեկատվական պատերազմի նպատակները կամաց-կամաց ի հայտ են գալիս։ «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էլխան Շահինօղլուն օրեր առաջ ասել էր, որ «հայկական ծագմամբ շուրջ 750 սիրիացիներ, որոնք գտնվում են ահաբեկչական YPG- ի վերահսկողության տակ, արդեն վերաբնակեցվել են Լեռնային Ղարաբաղում»: Կայծակնային արագությամբ այս «սենսիացիոն լուրը» տարածում գտավ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական մեդիադաշտում, թարգմանվեց տարբեր լեզուներով և սկսեցին տարածել։

Այս անհեթեթություն տարածող «քաղաքագետը» անցնել է հաջորդ քայլին և պնդում, որ պետք է անհապաղ ստեղծել թուրք-ադրբեջանական համատեղ լեգեոններ, և դեռ ավելի հեռուն գնացող պնդումներ անում։

«Մեզ ինչն է խանգարում այժմ ստեղծել թյուրքական լեգեոն: Մեր բանակին զուգահեռ մենք կարող ենք հազարավոր մարդկանց հավաքել թյուրքալեզու երկրներից, այդ թվում ՝ բարեկամ երկրներից, ովքեր ցանկանում են կռվել Ադրբեջանի համար: Արևմտյան երկրները նույնպես ունեն այս պրակտիկան, որոնք ունեն նաև բանակ , բայց նաև լեգեոներ և գործընկերային հարաբերություններ կիսառազմական կազմակերպությունների հետ: Իրենց լեգեոներում տարբեր երկրների քաղաքացիները ծառայում են պայմանագրային հիմունքներով և կատարում են ամենաբարդ խնդիրները բարձր աշխատավարձի դիմաց: Մենք էլ կարող ենք դա անել: Այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, մենք ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը միայնակ չէ»:

Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում։ Ես վաղուց ասում էի, որ այս տեսակ հրապարակումներին, հայտարարություններին մենք պետք է կտրուկ հերքող հայտարարություններով հանդես գանք, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատկան այսօր այնն է, որպեսզի Հայաստանին ճանաչեն ահաբեկչության հետ կապ ունեցող երկիր և լեգիտիմացնեն իրենց նախատասեվող ռազմական գործողությունները։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 28118անգամ
Վերջին լուրեր