26 / Սեպտեմբեր / 2020 : 20-54

Սուպեր հնարք ասպիրինով. Ձեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա այս մասին

Վերջերս տնային հնարքներն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, քանի որ դրանք խնայում են գումար և ժամանակ: Դրանք շատ են, և այսօր մենք Ձեր հետ կկիսվենք մեկ սուպեր հնարքով, որի հիմնական բաղադրիչը ասպիրինն է։ Դրա օգնությամբ հեշտությամբ կարող եք տանը պեդիկյուր անել ընդամենը 15 րոպեի ընթացքում՝ առանց գեղեցկության սրահներում գումար ծախսելու:

Տնային պայմաններում նման հնարքը հեշտությամբ կատարելու համար հարկավոր է գնել կիտրոն կամ պատրաստի կիտրոնի հյութ և ասպիրին։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 10 ասպիրինի հաբեր մանրացնել և խառնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ: Հաբերը կարող եք մանրացնել պարզապես գդալով կամ սրճաղացով:

Ասպիրին-կիտրոնի խառնուրդը պատրաստ լինելուց հետո Դուք պետք է վերցնեք դատարկ խոր աման: Դրանից հետո ստացված խառնուրդը տարածեք ոտնաթաթի ամբողջ մակերևույթի վրա և թողեք 15 րոպե:

Այս ընթացքում կսկսվի արձագանք, որի արդյունքում Ձեր կրունկների մաշկը կփափկի, և մաշկի կերատինացված շերտը կսկսի հեռանալ: Ժամանակն ավարտվելուն պես լվացեք ոտքերը և նրբորեն քրեք Ձեր կրունկները՝ դրանք ամբողջովին մաքրելու համար: Եվ վերջ։ Նվազագույն ժամանակ, ջանք և գրեթե առանց ծախսերի:

Այս ընթացակարգից հետո կարող եք Ձեր ոտքերի մաշկին խոնավեցնող միջոց քսել, եղունգները ներկել պայծառ լաքով և պեդիկյուրը պատրաստ է:

Դիտվել է 48834անգամ
Վերջին լուրեր