Հաճընի հայ ընտանիքը՝ զենքով իր օջախը պաշտպանելիս (լուսանկար)

Հաճընի հայ ընտանիքը՝ զենքով իր օջախը պաշտպանելիս... Անբեկանելի փաստ է, որ մենք հաղթել և գոյատևել ենք միայն այն ժամանակ, երբ զենքով ենք դուրս եկել թշնամու դեմ, այլ ոչ թե աղոթելով՝ ենթարկվել նրան:
1909 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքում արված այս բացառիկ լուսանկարում պատկերված են ինքնապաշտպանական ջոկատի հայ կամավորները՝ երիտասարդ մի ամուսնական զույգ, որը զենքով է պաշտպանում իր հայրենի օջախը:
Ամուսինը մաուզեր տիպի ինքնաձիգ հրացանը ձեռքին պատրաստվում է մարտի, իսկ կինը` հինգ փամփուշտներով լիցքավորված հերթական պահունակն է փոխանցում ամուսնուն:
Վերջերս հնարավոր եղավ պարզել, որ ազդեցիկ այս լուսանկարի հեղինակն է ամերիկացի միսիոներուհի, Հաճըն քաղաքի որբանոցի նվիրյալ աշխատակից Ռոուզ Լամբերթը (Rose Lambert):
