09 / Ապրիլ / 2020 : 09-13

Քանի վարակված և մեկուսացված կա Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնում, որը զբաղվում է աղբահանությամբ, կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել մեկ աշխատակցի մոտ։ Նրա հետ շփում ունեցած մի քանի այլ աշխատակիցներ  մեկուսացվել են։

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել տեղեկությունը, քանի որ տեղեկություն չունի վարակված աշխատակցի մասին։

Ինչ վերաբերում է աղբահանության աշխատանքներին, ասաց, որ նման դեպքերը որևէ կերպ չեն կարող անդրադառնալ քաղաքի աղբահանության աշխատանքների վրա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 2573անգամ
Վերջին լուրեր