Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն կոչ է արել դադարեցնել բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև և հայտնել է Իրանի պատրաստակամությունն օգտագործելու իր բոլոր հնարավորությունները հասնելու հրադադարի և կողմերի միջև երկխոսության:
ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մասնավորապես նշել է. «Իսլամական Հանրապետությունը ուշիուշով և անհանգստությամբ հետևում է ՀՀ և ԱՀ միջև ռազմական բախումներին և կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, անմիջապես դադարեցնել բախումները և սկսել միմյանց հետ երկխոսել»»: