Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2020 : 22-02

Ադամ Շիֆը ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է անում պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է անում պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը:

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանն իրականացրել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհը և, ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել:

Միացյալ Նահանգները պետք է անհապաղ աշխատի Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն։ Այս հարձակումը տեղի է ունենում Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով լուրջ ռազմական բախումից ընդամենը մի քանի ամիս անց։

Ադրբեջանի ագրեսիան իրենից ներկայացնում է կեղծ համարժեքության քաղաքականության ձախողում, որն աչք էր փակում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և մշտական հարձակումների վրա։ Ես ներկայացրել եմ օրենսդրություն, որը ԱՄՆ հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ բախումները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է 45191անգամ
Վերջին լուրեր