Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա
Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Cumhuriyet թերթը:
Նշված Է, որ Էր Ռիադը ճնշում Է գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որպեսզի դրանք առեւտուր չանեն Անկարայի հետ: Սաուդյան Արաբիան խոստացել Է տուգանք դնել ցանկացած ընկերության վրա, որը կանտեսի հրամանը:
Բացի դրանից, արաբական երկրի իշխանություններն իբր բնակչությանը համոզում են հետ կանգնել Թուրքիա կատարելիք ուղեւրությունների մտքից:
Նշված Է, որ այդ միջոցներն ուժեղագույն հարված կլինեն Թուրքիայի՝ առանց այն Էլ թուլացած տնտեսությանը. արաբական երկիր արտահանումը հարյուր միլիոնավոր դոլարներ Է բերում:
«Միլիտարիստ»-ի Telegram-ալիքը ենթադրում Է, Էր Ռիադի միջոցները դարձել են Լեռնային Ղարաբաղում Անկարայի գործողությունների պատասխանը: Անցյալ տարի սաուդացիները նաեւ բռնարգելք Էին դրել որոշ թուրքական ապրանքների, այդ թվում տեքստիլի եւ շուտ փչացող մթերքների վրա՝ քաղաքականության հետ կապված պատճառներով, նշում Է Cumhuriyet-ը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թուրքիան պատրաստ Է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ:
1991 թվականին Լեռնային Ղարաբաղը, որը բնակեցված է առավելապես հայերով, անկախություն հռչակեց Ադրբեջանից,- գրում է պարբերականը: Բաքուն փորձեց ուժով վերադարձնել տարածաշրջանը, պատերազմ բռնկվեց։ 1994թ. Ադրբեջանը, Հայաստանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին հրադադարի մասին արձանագրությունը։ Պարբերաբար ռազմական գործողությունները վերսկսվում են։