Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ

Շտապ: Այս պահին Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամ ալիքը։
Օդանավում գտնվում են MK 82 ավիացիոն ռումբեր: Այս զինամթերքը հագեցած է լազերային ուղղորդման հավաքածուներով։ Աղբյուրը՝ @ Wargonzo-ն Ստամբուլում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին վերսկսել է ռազմական ագրեսիան։ Ընդ որում՝ Ադրբեջանն օգտագործում է ոչ միայն թուրքական զինտեխնիկան, այլ նաեւ արցախցիների դեմ կռվում են թուրքական զորամիավորումները, վարձկանները:

