Հրամանատար Լեռնիկ Բաբայանը ողջ-առողջ է․ Սրբազանը ուղիղ եթեր է մտել
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթեր է մտել փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի հետ՝ հերքելով ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր իրենք Թալիշում սպանել են պարոն Բաբայանին։
«Հիմա մենք գտնվում ենք Տավուշում, մեր սիրելի լեգենդար հրամանատարը տեսնում եք ողջ- առողջ է։ Եկել ենք տեսնելու, թե անդենական աշխարհը ինչի է նման, և պարզվեց, որ շատ հրաշալի վիճակ է»,- ասաց Սրբազանը։
«Էս երկու օր է հրճվում ենք ազերիների կատարած ճղճիմ արարքից»,-ի պատասխան Սրբազանի հարցին, թե ինչպե՞ս է ընդունել՝ իր զոհվելու մասին լուրը, ասաց Լեռնիկ Բաբայանը։
Հրամանատարը տոկունություն մաղթեց հայ ժողովրդին։
«Մենք ուժեղ, հաղթած ազգ ենք և ամենակարևորը՝ դուխով առաջ, մենք հաղթում ենք»,- հավելեց նա։