30 / Սեպտեմբեր / 2020 : 10-15

ՀՀ զինված ուժերը կայացած մարտունակ միավոր է․ ապահովված են ինչպես սննդով, այնպես էլ նյութատեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով․ Հայկ Մարկոսյան

Լոս Անջելեսում  տասնյակ բախտախնդիրներ զինվորի և բանակի անունը շահարկելով՝  տարբեր աղջիկներ, տղաներ սոցիալական ցանցերում հայ զինվորի անունից, խնդրում են ամեն ինչ նվիրաբերել բանակի համար, տարբեր կազմակերպություններ դրամահավաքներեն կազմակերպում։

Ռազմավարական հաղորդակցության ու տեղեկատվության մասնագետ Հայկ Մարկոսյանն իր մտահոգություն է  հայտնում այս կապակցությամբ, և նշում, որ Հայկական բանակը, հայ  զինվորը ամեն ինչով ապահովված է, և կոչ է անում կիսվել տվյալ տեսաուղերձով և դադարեցնել նման երևույթները։

«ՀՀ Զինված ուժերը ապահովված են ինչպես սննդով, այնպես էլ նյութատեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով»,- ընդգծեց Հայկ Մարկոսյանը։

Օգնել  ցանկացողները կարող են աջակցություն ցուցաբերել դրամի տեսքով՝ փոխանցումներ կատարել  Համահայկական հիմնադրամին կամ 1000+ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ 

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 12307անգամ
Վերջին լուրեր