30 / Սեպտեմբեր / 2020 : 13-34

 ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ընդունի հայերի վրա Թուրքիայի հարձակումը կասեցնելու համար․ Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ընդունի հայերի վրա Թուրքիայի հարձակումը կասեցնելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

«Հակամարտությանը թուրքական ուժերի ուղղակի մասնակցությունը մեծ մտահոգություն է հարուցում ռազմական գործողությունների էսկալացիայի կապակցությամբ։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ընդունեն հայերի վրա Թուրքիայի հարձակումը կասեցնելու համար»,- նշել է նա։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի ամիս շարունակ ակտիվորեն օգտագործել են ռազմական հռետորաբանություն եւ Արցախի ու Հայաստանի դեմ սադրիչ գործողություններ»,- նշել է Փալոնեն՝ Պետքարտուղարությանը կոչ անելով Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկել։

Դիտվել է 14644անգամ
Վերջին լուրեր