«Եվ մենք դա թույլ չենք տա: Ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը»․ Մակրոն
Ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը: Այս մասին Ռիգայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Թուրքիայի քաղաքական հայտարարություններն անխոհեմ են եւ վտանգավոր: Ֆրանսիային մտահոգում են այդ ռազմաշունչ ուղերձները, մասնավորապես Ղարաբաղը գրավելու հարցում Ադրբեջանին աջակցությունը, ինչը մենք անընդունելի ենք համարում»,-ասել է նա:
«Եվ մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին. Ֆրանսիան կխաղա իր դերը, և մենք զգոն կլինենք ընտանիքի, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքին: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը կնպաստի սրմանը»,- Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Մակրոնը ԼՂ թեմայով բանակցություններ կվարի ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հետ: